Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարը Եվրամիությանն ԱՄՆ-ից անկախ վճարային համակարգ ստեղծելու կոչ է անում

Եվրոպան պետք է մտահոգվի ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցներից իր ընկերությունները պաշտպանելու հարցում և ստեղծի Միացյալ Նահանգներից անկախ վճարային համակարգ ու Եվրոպական արժութային ֆոնդ: Ինչպես փոխանցում է Handeslblatt թերթը, նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: «Մենք ամերիկացիներին հստակ ասել ենք, որ սխալ ենք համարում Իրանի հետ ատոմային գործարքից դուրս գալը»,- ասել է նա: Նախարարը հիշեցրել է, որ «ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ առաջին պատժամիջոցները կրկին ուժի մեջ են մտել»:

«Դրա համար էլ անհրաժեշտ է ուժեղացնել եվրոպական ինքնավարությունը՝ ստեղծելով ԱՄՆ-ից անկախ վճարային համակարգեր, Եվրոպականն արժութային ֆոնդ և SWIFT անկախ համակարգ»,- ընդգծել է Մաասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս