Ի՞նչ առնչություն ունի Վալերի Օսիպյանը Մարտի 1-ի դեպքերի հետ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Ոստիկանությունը երբևէ կաշկանդված չի եղել ու չի լինելու։
«Վերջին 15 տարվա ընթացքում Ոստիկանությունն առընթեր է և մինչև առ այսօր վարչապետին կից է համարվում, չեմ կարծում, որ այսօր Ոստիկանությունը կարող է կաշկանդված լինել։
Ինչպես նախկին տարիներին, առավել ևս այսօր, գործելու ենք ավելի թափանցիկ։ Ինչ-ինչ պատճառներով մարդիկ փորձում են ստվեր գցել այս ամենի վրա։ Հավաստիացնում եմ ձեզ և մեր հասարակությանը, որ ոստիկանությունը կաշկանդված չի եղել և չի լինլու։ Առաջիկա ընտրություններին ինքներդ կհամոզվեք, թե ինչ ծառայություններ է մատուցելու Ոստիկանությունը»,- ասաց նա։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ առնչություն ունի նա Մարտի 1-ի դեպքերի հետ, Վ. Օսիպյանն այսպես պատասխանեց. «2008թ. Մարտի 1-ի դրությամբ ես եղել եմ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը, առնչությունն այնքանով էր, ինչքանով որ այդ օրը բոլոր ոստիկանների առնչությունն է եղել։ Ես և այդ պահին այն անձնակազմը, որն ինձ հետ էր, որևէ լուրջ դեպքերով չենք անցել»։