Բաժիններ՝

Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության կոլեգիայի ու ղեկավար կազմի հետ

Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներն ու ղեկավար կազմը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օրակարգային հարցրերի քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց իր հրամաններով կատարված մի շարք կադրային փոփոխություններ:

Մասնավորապես, երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցած` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանին ոստիկանության պետի հրամանով փոխարինել է ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը:

Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը, որը մինչ այդ զբաղեցբում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը:

Խորհրդակցության ավարտին քննարկված հարցերի շրջանակում մասնակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031