Բաժիններ՝

«Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչի մասին է խոսքը». Վալերի Օսիպյանը՝ Վստրեչի Ապերի հետ կոնֆլիկտի մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ որևէ անձնական կոնֆլիկտ իր և Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) միջև չի եղել։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Օսիպյանը, տարիներ առաջ միայն դիտողություն է արել նրան կարգ խախտելու համար։

«Անկեղծ ասած՝ չգիտեմ ինչի մասին է խոսքը: Տարիներ առաջ մարզադաշտում կարգ է խախտել, ընդամենը դիտողություն եմ արել, միգուցե դա նկատի ունեն»,- ասաց Վ.Օսիպյանը։

Ըստ նրա՝ ինքն էլ է կարդացել երեկ հրապարակված հոդվածը և վերլուծություն արել, թե ի՞նչ կարող է լինել, սակայն, բացի նշվածից, որևէ այլ բան չկա:
Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարություն էին տարածել, որ «2018 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանությունը հին ու ոչ այնքան բարի ժամանակների ոգով տարածել է հաղորդագրություն,  իրենց ձևակերպմամբ՝ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի վերաբերյալ: Հաղորդագրությունն իր մեջ ներառել է, ինչպես անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտում, այնպես էլ իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ»:

Փաստաբանները Վալերի Օսիպյանին կոչ էին արել «չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով, չփորձել այդ նկատառումներով արհեստականորեն խտացնել գույները և ՀՀ Ոստիկանությանը ներքաշել նման անօրինականության մեջ, իսկ դրա անկարողության դեպքում հրաժարվել գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելուց, խնդրելով վարույթն իրականացնող մարմնին դրանք հանձնարարել այլ մարմնի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս