Բաժիններ՝

Պոգբան չի համաձայնել Մոուրինիոյի խնդրանքով դադարեցնել արձակուրդը

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հրաժարվել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի խնդրանքով վերադառնալ թիմի տրամադրության տակ մինչև արձակուրդի ավարտը:

Ըստ պարբերականի տվյալների՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը մերժել է մարզչի խնդրանքը և մեծ երեկո է կազմակերպել ընկերների համար Լոս Անջելեսում, որից հետո ուղևորվել է ֆրանսիական Պոլինեզիա՝ արձակուրդը շարունակելու համար:

Նշվում է, որ Մոուրինիոն ծայրահեղ դժգոհ է եղել Պոգբայի որոշումից: Ենթադրվում է, որ տվյալ միջադեպը կարող է մեծացնել ֆրանսիացի կիսապաշտպանի՝ այլ ակումբ տեղափոխվելու շանսերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Յուվենթուսը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031