Աշխարհի ուժեղագույն պաշտպանը կմնա «Նապոլիում» 5 տարի
Սենեգալցին մնում է Սերիա Ա-ում:
«Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին երկարաձգեց պայմանագիրը իտալական ակումբի հետ մինչև 2023 թվականը:
«Կուլիբալին աշխարհի ուժեղագույն պաշտպանն է, նա երկարաձգեց պայմանագիրը մեզ հետ 5 տարով»,- «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին է մեջբերում Sky Sports-ը:
Կուլիբալին իտալական ակումբ է տեղափոխվել 2014-15թթ. մրցաշրջանում 7.75 մլն եվրոյով:
Հիմա Transfermarkt-ը նրան գնահատում է 60 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 35 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը