Բաժիններ՝

«Բարսելոնան» համաձայնեցրել է Արթուրո Վիդալի տեղափոխությունը

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնացիները բանակցություններ են սկսել չիլիացու հետ մեկ շաբաթ առաջ: Այս պահին տեղափոխության պայմանները համաձայնվում են ինչպես «Բավարիայի», այնպես էլ խաղացողի հետ:

«Բարսելոնան» Վիդալի համար կվճարի մոտ 30 մլն եվրո:

Հաղորդվում է, որ 31-ամյա կիսապաշտպանը առաջիկա օրերին կմեկնի Կատալոնիայի մայրաքաղաք՝ բժշկական հետազոտություն անցնելու և պայմանագիր կնքելու համար:

Տեղափոխության անուղղակի հաստատումը կարող է լինել նաև Վիդալի որդու՝ Ալոնսիտոյի տեսանյութը։ Երիտասարդն իր YouTube-ի ալիքում ասել է, որ իր հայրն ունի երկու առաջարկ՝ «Ինտերից» և «Բարսելոնայից»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս