«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում է. պատմական օր հայկական ակումբային պատմության մեջ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Մակեդոնիայի չեմպիոն «Սուտյեսկա»-ին:
Մեկնարկային րոպեներին «Ալաշկերտ»-ն տարածքային առավելություն ուներ: Բայց մրցակիցը՝ մակեդոնական «Սուտյեսկա»-ի ֆուտբոլիստները, խաղակեսի վերջնամասում վերականգնեցին խաղի հավասարությունը: Իսկ առաջին կեսի ավարտին մակեդոնական թիմի ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր պահեր ունեին հայկական ակումբի դարպասը գրավելու համար:
Երկրորդ կեսում հավասար պայքար էր ծավալվել: «Ալաշկերտ»-ի գրոհները չէին ավարտվում տրամաբանական գոլով, իսկ «Սուտյեսկա»-ն չէր կարողանում լուրջ անհանգստացնել մրցակցին: Այս խաղում իր նորամուտը տոնեց նաև Հայաստանի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով նոր է համալրել «Ալաշկերտ»-ի շարքերը: Ի վերջո դարպասի գրավում չարձանագրվեց և առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ»-ը պատմական արդյունք գրանցեց՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:
Այս թիմերի առաջին խաղում «Ալաշկերտ»-ը հաղթել էր 0:1 հաշվով:
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտ»-ը կրցի ռումինական «Կլուժ»-ի հետ: Թիմերի խաղերը նախատեսված են օգոստոսի 9-ին և 16-ին: