Օգոստոսին կլինեն պիկեր՝ ջերմաստիճանը կհասնի 41-42 աստիճանի. Գագիկ Սուրենյան. 1in.am
«Ժամանակ առ ժամանակ սոցցանցերում այնպիսի հարցեր են տալիս, որոնք բուռն ծիծաղ են առաջացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը՝ հավելելով,որ դրական է վերաբերվում իր՝ եղանակի տեսության կանխատեսման վերաբերյալ սոցցանցերում հրապարակվող քննարկումներին, հումորային հարցադրումներին:
«Օդերևութաբանությունը սիրել եմ փոքր տարիքից: 8-րդ դասարանում էի սովորում, երբ գնացի «Հիդրոմետ» ծառայություն, խնդրեցի շաբաթը երկու անգամ հաճախել և մասնակցել օդերևութաբանական կանխատեսումներին, և թույլ տվեցին: Առաջին կուրսից ընդունվեցի աշխատանքի»,- նշեց Սուրենյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է իր հաջողության գրավականը:
Սուրենյանի հավաստմամբ՝ օգոստոսին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից 1 աստիճանով բարձր, տեղումների քանակը նորմայի սահմաններում, ժամանակ առ ժամանակ կունենանք ջերմային բարձր ֆոն: «Այս տարվա առանձնահատկությունը նախորդ տարվա համեմատ այն է, որ ժամանակ առ ժամանակ տաք օդի ալիքները ընդհատվում են օդային սառը հոսանքներով: Օգոստոսին կլինեն պիկեր՝ ջերմաստիճանը կհասնի 41-42 աստիճանի, և ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: