
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 29-ի ցերեկը, հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 3-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 3-ին՝ կեսօրից հետո` անձրև և ամպրոպ: