
Շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը հաղթել է Չեխիայի բաց առաջնությունում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը հաջող է հանդես եկել Չեխիայի բաց առաջնությունում:
Մովսեսյանը 9 հնարավորից հավաքելով 7.5 միավոր գրավել է առաջին հորիզոնականը: 2-7-րդ տեղերը գրաված շախմատիստները հավաքեցին 7-ական միավոր:
Չեխիայի բաց առաջնության մասնակցում էին 150 շախմատիստներ: