Ընտրական օրենսդրության բարեփոխումները կառավարությունում կքննարկվեն արտախորհրդարանական ուժերի հետ

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումների վերաբերյալ հանրային քննարկումների շարքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակից, նախկինում հանձնաժողովն արդեն ունեցել է հանրային քննարկումներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, լրատվամիջոցների խմբագրերի, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների, դիտորդական առաքելությամբ հանդես եկող թիմերի և արտախորհրդարանական որոշ ուժերի հետ:

Այս անգամ կրկին քննարկման են հրավիրվում արտախորհրդարանական կուսակցությունները, որոնց հետ հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին, ժամը 17:00-ին:

Հանդիպումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Կառավարության նստավայրում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ 055 468737 հեռախոսահամարով կամ [email protected] հասցեով` նշելով կազմակերպության անվանումը, ինչպես նաև ներկայացուցչի անուն/ազգանունը: Հանդիպմանը մասնակցելու համար պետք է գրանցվել դրանից 3 ժամ շուտ:

Հանդիպումը բաց է լուսաբանման համար: Լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել մասնակիցների համար սահմանված կարգով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031