
Ֆրանսիայի կառավարությունը նյութական աջակցություն է ցուցաբերելու Լիբիայում ընտրություններ անցկացնելու համար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը խոստացել է, որ կառավարությունը նյութական աջակցություն կցուցաբերի Լիբիայում ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:
Մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարը տեղեկացրել է, որ Ֆրանսիան պատրաստ է հատկացնել 100 մլն դոլար 2018 թվականի դեկտեմբերին Լիբիայում ընտրություններ կազմակերպելու համար: