
Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչու է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից»

«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառների մասին:
«Ես նպատակ չեմ ունեցել կնքել պայմանագիր, որպեսզի գումար ստանամ «Մանչեսթեր Յունայթեդում»: Հակառակը, ես ասել եմ, որ չեմ ուզում գումար ստանալ և առաջարկել եմ թողնել այն ակումբում»,- ասել է Զլատանը BBC-ին տված հարցազրույցում:
«Վնասվածքից հետո ես պատրաստ չէի լինել իսկական Զլատան: Ինձ հանում էին դաշտ շատ խաղերի ընթացքում, բայց ի վերջո, ես ասացի Մոուրինիոյին. «Լսիր, ես պատրաստ չեմ և չեմ ուզում հիասթափեցնել քեզ: Ես հարգում եմ քեզ և ակումբակիցներիս: Ընտրիր նրան, ով ավելի լավ կխաղա»:
Իբրահիմովիչը լուրջ վնասվածք էր ստացել 2017թ. ապրիլին, բայց օգոստոսին, չնայած դրան, հարձակվողը նոր պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Արդյունքում, Զլատանը դաշտ վերադարձավ դեկտեմբերին, բայց արդեն մարտին տեղափոխվեց ԱՄՆ:
Պատրասեց Անի Գաբուզյանը