Վալերի Օսիպյանը հանդիպել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին
Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների սերտ հարաբերություններն ու ամենօրյա գործընկերությունը, ինչը սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Սագանելիձեն շնորհավորեց Վալերիյ Օսիպյանին նշանակման առթիվ և հավաստեց, որ դեսպանությունը միշտ պատրաստակամ է աջակցելու երկու երկրների իրավապահների համագործակցության խորացմանը:
Երկուստեք կարևորվեցին փորձի փոխանակման, երկու երկրների տարածքում հետախուզվողների հայտնաբերման, արտահանձնման, օպերատիվ կապի ամրապնդման ոլորտներում առավել արդյունավետ համագործակցելու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: