
Բակո Սահակյանը հանդիպել է արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների հետ

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների հետ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է հանրապետության արտաքին քաղաքականությանը և Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արտգործնախարարության ղեկավարությանը քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ:
Բակո Սահակյանը նաև շնորհավորել է ԱՀ արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ և ամենայն բարիք: