Ֆրանսիան աշխարհի առաջնության եզրափակչում է. Մունդիալ-2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի ընտրանին Սանկտ Պետերբուրգում մրցեց Բելգիայի հավաքականի հետ:
Առաջին կեսի մեկնարկը ակտիվ սկսեցին երկու թիմերն էլ: Բելգիան առավել հանգիստ էր խաղում և կարգապահապան խաղ ցուցադրում: Այս խաղակեսում հրաշալի էին գորում երկու թիմերի դարպասապահները, ովքեր մի քանի անգամ փրկեցին իրենց թիմերին վերահաս գոլերից: Վիճակագրությամբ գնդակին քիչ առավելությամբ տիրում էր Բելգիան:
Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան իր առավելությունը գոլի վերածեց 50-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակը Կուրտուայի դարպասն ուղարկեց Ումտիտին: Հետաքրքիր մի փաստ՝ 1998 թվականին, երբ Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն թիմի կազմում աչքի ընկավ պաշտպանը՝ Լիլիան Տուրամը:
Խփած գնդակը վստահություն հաղորդեց ֆրանսիացիների գործողություններին: Իսկ հանդիպման վերջնամասում Բելգիան ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը: Բայց Ֆրանսիան պահպանեց նվազագույն առավելությունը և դուրս եկավ մունդիալի եզրափակիչ:
Եզրափակչում Ֆրանսիան կմրցի Անգլիա-Խորվաթիա զույգի հաղթողի հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: