
«Ալաշկերտ»-ը պարտվեց «Սելթիկ»-ին 3:0 հաշվով. ՉԼ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ին:
Մեկնարկում «Սելթիկ»-ի ֆուտբոլիստների գրոհներն ավելի սուր էին և վտանգավոր: Բայց քիչ-քիչ Հայաստանի չեմպիոնը՝ «Ալաշկերտ»-ը փորձում էր արագ հակագրոհել և անհանգստացնել «Սելթիկ»-ի դարպասապահին: Սակայն խաղակեսի ավելացված րոպեին, «Ալաշկերտ»-ն այնուամենայնիվ, գնդակ ընդունեց իր դարպասը: «Սելթիկ»-ից գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Օդսոնը: Երկրորդ կեսում ևս հիմնականում գրոհում էր շոտլանդական թիմը, իսկ «Ալաշկերտ»-ը փորձում էր հակագրոհների միջոցով ինչ-որ բան փոխել խաղում: Հանդիպման 80-րդ րոպեին շոտլանդական թիմը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ջեյմս Ֆորեստը՝ թիմի ավագը: Երբ հանդիպման ավարտին մնացել էր մի քանի րոպե շոտլանդական թիմը խփեց նաև երրորդ գնդակը: 90-րդ րոպեի շեշտակի հարվածով աչքի ընկավ Կալում Մակգրեգորը: «Ալաշկերտ»-«Սելթիկ» 0:3:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին արդեն Շոտլանդիայում: