
Բրենդան Ռոջերսը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Շոտլանդական «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն, ով նախկինում մարզում էր անգլիական «Լիվերպուլ»-ը, խոսել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, որ ժամանակին, երբ նա մարզում էր անգլիական «Լիվերպուլ» ակումբը, հետաքրքրված է եղել Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով՝ Ռոջերսը պատասխանեց. «Այո, ես խոսել եմ Մխիթարյանի հետ 2014 թվականին և բավականին երկար զրույց ենք ունեցել: Այդ ժամանակ նա ֆիզիկապես պատրաստ չէր Պրեմիեր լիգայում խաղալու համար և որոշել էր տեղափոխվել Դորտմոււնդի «Բորուսիա»: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, արագ, տեխնիկապես հարուստ և շատ տաղանդավոր»: