
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ապարանի լճից

Հուլիսի 8-ին, ժամը 14:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենա է հայտնվել Ապարանի լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել լճից:
Տուժածներ չկան: