«Մեզ սպասվում է Բելգիա-Խորվաթիա եզրափակիչը». Պետեր Շմեյխել
Դանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելը կարծիք է հայտնել այն մասին, թե որ հավաքականներն ավելի մեծ շանս ունեն դուրս գալու ԱԱ-2018-ի եզրափակիչ:
«Դատելով ցուցադրած խաղից, չնայած դա չի կարող համարվել բավարար չափորոշիչ, մեզ սպասվում է Բելգիա-Խորվաթիա եզրափակիչը: Սա ամենաիրատեսական տարբերակն է:
Բայց չի կարելի հաշվից հանել Անգլիային: Մինչև հիմա նա սթրես չի տարել և հաղթել է քիչ արյունով: Իսկ Խորվաթիան կարող է նրա համար պրոբլեմներ ստեղծել: Բայց ամեն ինչ սկսվում է նորից»,- Շմեյխելին է մեջբերում RT на русском կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը