Բաժիններ՝

Ալեգրին չհեռացավ «Յուվենթուսից», որովհետև նրան խոստացել էին գնել Ռոնալդուին

«Բիանկոներների» մարզիչը երազում է Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին:

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նախորդ գարնանը մերժեց «Արսենալի» առաջարկը, քանի որ «Ծեր Սենյորայի» ղեկավարները խոստացել էին նրան, որ ջանքեր կգործադրեն Կրիշտիանու Ռոնալդուին գնելու համար:

2018թ. ապրիլին «Արսենալից» հեռանալու մասին հայտարարեց Արսեն Վենգերը, և Ալեգրին համարվում էր այդ տեղի գլխավոր թեկնածուներից մեկը: Այնուամենայնիվ, «Զինագործներին» գլխավորեց Ունայի Էմերին, իսկ Ալեգրին մնաց «Յուվենթուսում»:

Ըստ լրագրող Դունկան Կասլսի տվյալների՝ «Յուվենթուսի» մարզիչը հրաժարվեց «Արսենալի» հետ պայմանագրից հենց Ռոնալդուի՝ Թուրին հնարավոր տեղափոխության պատճառով:

«Ինձ հայտնել են, որ Ալեգրին իսկապես վառվում էր Ռոնալդուին գնելու մտքից: Այդ տեղափոխությունը պետք է դառնա թիմի վերակառուցման մի մասը: Առանց այդ վերակառուցման նա չէր համաձայնի մնալ «Յուվենթուսում» ևս մեկ տարի. նա առաջարկներ ուներ «Ռեալից» և «Արսենալից»»,- Կասելսի խոսքերն է մեջբերում Express.co.uk-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս