Մեքենան մխրճվել է գազատար խողովակի մեջ. խոշոր հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11:35-ի սահմաններում 38-ամյա Մուշեղ Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 49 UV 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 4-րդ գյուղի ճանապարհին տեղադրված գազատար խողովակին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն բախման հետևանքով ամբողջովին վնասվել է գազախողովակը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերության ծառայողները։

Գ. Շամշյանը հայտնում է, որ կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից, իսկ տեղեկությունները, թե տեղի է ունեցել պայթյուն, իրականությանը չեն համապատասխանում:

Մենք մեզ համար տանը նստած՝ մեկ էլ վթարի ձայն, պայթյուն.. Ինչքան հասկացա, մեքենան խփեց վնասեց գազատարը…. մնացածը ինչպես կատաստրոֆա ֆիլմում ((Հ.Գ. Վթարը 4-րդ գյուղի խաչմերուկի մոտ է, Արմենիկումի դիմացը: Ականատեսի վկայությամբ վարորդին դույլով ջրել են և նա կորցրել է մեքենայի ղեկակավարումը … Բարեբախտաբար մարդկային զոհեր չունենք

Gepostet von Arman Gharagulyan am Sonntag, 8. Juli 2018

Տեսանյութը՝ Արման Ղարագուլյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութեր

Լրահոս