Բաժիններ՝

Շատ համեղ ուտեստ ձմեռվա համար. կոնսերվացված լոբի՝ լոլիկով

Բաղադրիչներ

1. Կարմիր լոբի – 1.2 կգ
2. Սոխ – 3 հատ
3. Լոլիկ – 1.2 կգ
4. Սև աղացած պղպեղ – 1 թ/գ
5. Դափնու տերև – 2 հատ
6. Քացախ (9 %) – 2 ճ/գ
7. Աղ – 3 թ/գ
8. Շաքարավազ – 2 ճ/գ
9. Բուսայուղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Մանր կտրատել սոխը և տապակել:

2. Լոբին լավ լվանալ, վրան սառը ջուր լցնել և եփել՝ մինչև լրիվ պատրաստ լինելը:

3. Լոլիկի վրա ջուր լցնել և դնել կրակին:

4. Կեղևազրկել, հենց ջուրը եռա: Հետո կտրատել և աղ անել:

5. Ավելացնել լոբին, շաքարավազը, սոխը, դափնու տերևները, պղպեղը: Դնել կրակին և հասցնել եռման, հետո ավելացնել քացախը:

6. Լոբին լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս