Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները

ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը փոխանակել են երկու երկրների՝ միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ մտքերով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ինչպես անվտանգության ոլորտում, այնպես էլ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցության հեռանկարների վրա: Այս մասին հաղորդում է scrf.gov.ru-ն:

Զրուցակիցները նշել են, որ զգալի առաջընթաց է արձանագրվել ռուս-հայկական համագործակցության և ռազմավարական գործընկերության ոլորտում, վստահելի և կառուցողական երկխոսության ամենաբարձր մակարդակներում, ինչպես նաև նախարարությունների և գերատեսչությունների միջև շփումներում:

Վերահաստատվել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը հանդես է գալիս տարածաշրջանում կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, աստիճանական կարգավորման համար:

Ն.Պատրուշևը և Ա. Գրիգորյանը պայմանավորվել են նաև նախապատրաստել 2019-2020թթ. Ռուսաստանի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների համագործակցության ծրագիրը և հաստատել այն նոյեմբերին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների վեցերորդ հանդիպման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս