«Ընտրովի իրավունքների պաշտպանություն չի լինում, ինչպես նաև ընտրովի ժողովրդավարություն չի լինում». Լուսինե Սահակյան
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ֆեյսբուքյան որոշ գրառումներին ի պատասխան պետք է ասեմ, որ իրական իրավապաշտպանական գործունեություն իրականացնող փաստաբանին չի կարող կաշկանդել իրավապաշտպանությունից, մարդու իրավունքներից հեռու անհատների սուբյեկտիվ, պահի ազդեցության տակ հնչեցված կարծիքը։ Արդեն 22 տարի իմ ընկերների հետ պայքարում եմ, որ մեր երկիրը դառնա իրական իրավական և ժողովրդավարական երկիր։ Իսկ նման երկիր ունենալու համար բոլորի իրավունքները, այդ թվում հատկապես հասարակության կողմից մերժվածների, պետք է պաշտպանված լինեն։ Ընտրովի իրավունքների պաշտպանություն չի լինում, ինչպես նաև ընտրովի ժողովրդավարություն չի լինում։ Ընդ որում, ինչպես պայքարել եմ նախկին իշխանությունների դեմ, այնպես էլ այժմ պայքարելու եմ հանրության այն հատվածի դեմ, ովքեր փորձելու են վտանգել ու զրկել մեզ մեր երազած իրավական երկիրն ունենալու հնարավորությունից»: