Բաժիններ՝

Ռայմոնդ Գևորգյանն ընտրվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստին այսօր մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներկայացրեց, թե ինչպես տուն թանգարան ՊՈԱԿ-ը ներկայումս դարձել է հիմնադրամ:

Նիստը վարեց հոգարաբձուների խորհրդի ամենատարեց անդամը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նշեց, որ հոգաբարձուների տասնհինգ անդամից նիստին ներա է տասնմեկը:

Հրանուշ Խառատյանը ներկայացրեց նիստի օրակարգը, ըստ որի՝ հարցերը վերաբերում էին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի ընդունմանը, հոգաբարձուներ խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրությունը, կանոնակարգի հաստատումը և այլն:

Աշխատակարգը ընդունելուց հետո հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու առաջադրեցին Ռայմոնդ Գևորգյանին, ով թեև Հայաստանում չէր և չէր մասնակցում նիստին, սակայն հաղորդագրություն փոխանցեց, որով տվեց իր համաձայնությունը: Այսպիսով՝ բաց քվեարկությամբ նա միաձայն ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Իսկ քարտուղար ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը՝ նույնպես միաձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031