Գյումրիից նորակոչիկների առաջին խումբը մեկնեց կենտրոնական հավաքակայան

Հանրապետությունում մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի 2018 թվականի ամառային զորակոչը: Գյումրիի զինկոմիսարիատից հայկական զինված ուժեր են զորակոչվել 2000 թվականին ծնված պատանիները, ովքեր նախնական բժշկական հետազոտությունների արդունքում ճանաչվել են ծառայության համար պիտանի: Ավանդույթի համաձայն, հուլիսի 2-ին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից բարձր տրամադրությամբ, երգ ու պարով ծնողներն ու հարազատները ծառայության ճանապարհեցին իրենց որդիներին:

Գյումրեցի նորակոչիկների շարքում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի դիմողներ կան: Ամառային զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը ողջունելով նորակոչիկներին, նրանց ծնողներին ու հարազատներին՝ տղաներին մաղթեց բարի ծառայություն և բարի վերադարձ: Դիմելով նորակոչիկներին՝ քաղաքապետն իր խոսքում նշեց, որ դարեր շարունակ մեր ժողովրդի երազանքն է եղել ունենալ անկախ պետություն, բանակ, զինվոր և պաշտպանել մեր երկրի սահմանները:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին այսպիսի զավակներ կրթելու ու դաստիրակելու համար, զավակներ, ովքեր այսօր մեկնում են մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու»,-իր խոսքում նշեց քաղաքապետը ՝շնորհալություն հայտնելով նաև այն մանկավարժներին, ովքեր երեխաների մեջ հայրենասիրություն են սերմանել: Խումբը մեկնեց կենտրոնական հավաքակայան:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս