Բաժիններ՝

Ռուսաստանի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. Մունդիալ 2018

Ռուսաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում կարողացավ դրամատիկ պայքարում հաղթանակ տանել և դուրս գալ քառորդ եզրափակիչ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: 12-րդ րոպեին Իգնաշևիչն ինքնագոլի հեղինակ դարձավ, իսկ առաջին խաղակեսի ավարտին Պիկեի ձեռքով խաղից հետո նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Արտյոմ Ձյուբան:

Գործը հասավ 11 մետրանոցների, որի շնորհիվ ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իսպանացիներին: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հստակորեն իրացրին իրենց մոտեցումները, իսկ Իսպանիայի ընտրանուց վրիպեցին Կոկեն և Ասպասը:

Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակի խաղակեսերում գոլ չխփվեց:

Քառորդ եզրափակչում Ռուսաստանի ընտրանին կհանդիպի Խորվաթիա-Դանիա մրցավեճի հաղթողին:

1986 թվականից ի վեր Ռուսաստանի ընտրանին Աշխարհի առաջնություններում դուրս չէր եկել խմբային փուլից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս