Բաժիններ՝

«Առանց Մեսսիի Արգենտինան սովորական թիմ է». Մարադոնա

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին:

«Ֆրանսիացիները փակել էին Մեսսին, մեր կիսապաշտպանությունը, դրա համար էլ Մեսսին չստացավ ազատություն: Առանց նրա մենք սովորական թիմ ենք:

Խաղը դասավորվեց այնպես, ինչպես մենք սպասում էինք: Եղավ այն, ինչին մենք սպասում էինք: Հերթական Աշխարհի գավաթը, իսկ մենք տուն ենք գնում՝ առանց ոչինչի:

Ափսոս, որ կրկին Աշխարհի առաջնությունում Արգենտինան չուներ ստաբիլ թիմ»,- նշել է Մարադոնան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս