Բաժիններ՝

«Մեսսին միշտ կլինի իմ կուռքը». Պոգբա

Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին:

«Անցել է ավելի քան 10 տարի, ինչ նա դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա ունիկալ ֆուտբոլիստ է: Այն, ինչ նա անում է գնդակի հետ, անհավանական է: Մեսսին միշտ կլինի իմ կուռքը:

Ես 2015 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվել եմ նրան, ու ես ուրախ եմ, որ այսօր դուրս թողեցի նրան:

Նման ֆուտբոլիստները ստիպում են սիրել ֆուտբոլը: Կարծում եմ, որ նա կլինի լավագույնը դեռ երկար տարիներ: Նրա խաղին միշտ հետաքրքիր է հետևել»,- նշել է Պոգբան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս