Բաժիններ՝

Ալեքսանդր Գոլովինը կատարյալ խաղացող է, ռուսական Մոդրիչ. Ռոբեր Պիրես

Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը գտնում է, որ Ռուսաստանի հավաքականի աստղ Ալեքսանդր Գոլովինը կդառնա լավագույն ֆուտբոլիստներից մեկը Եվրոպայում:

«Ռուսաստանի հավաքականում ինձ բոլորից շատ դուր է գալիս Գոլովինը: Ինձ համար նա համար մեկն է: Նա նկատելիորեն ավելի ուժեղ է Ռուսաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներից: Բացարձակ լավագույնը: Ըստ իս՝ նա կարող է ամեն ինչ անել:

Գոլովինը կատարյալ ֆուտբոլիստ է, ռուսական Մոդրիչ: Նա ընդամենը 22 տարեկան է, այնպես որ, ապագան գերազանց է: Նա պատրաստի ֆուտբոլիստ է ԱՊԼ-ի թոփ-ակումբների համար»,- Պիրեսի խոսքերն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031