Դավիթ Տոնոյանը կարծում է, որ բանակում առաջին հերթին պետք է ծառայեն պաշտոնյաների որդիները
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լավ է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իր որդին դիմում է գրել Արցախում զինվորական ծառայություն անցնելու մասին: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ իր որդին էլ է շուտով զինվորական ծառայության մեկնելու:
«Իմ որդին էլ է զինվորական ծառայության մեկնելու, կորոշի որտեղ է ծառայելու: Որդիս 18 տարեկան է, մինչև հուլիսի 10-ը կզորակոչվի բանակ»,- ասաց նախարարը:
Հարցին՝ դա ուղերձ կլինի՞ մյուս պաշտոնյաներին, որ իրենց որդիներն էլ ծառայեն, Տոնոյանը պատասխանեց. «Ես ոչինչ ուղերձի համար չեմ անում»:
Նախարարը կարծիք հայտնեց, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է բանակում ծառայեն: