Բաժիններ՝

«ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները մշտապես կանգնել են լուսացույցի կարմիր ազդանշանի առկայության ժամանակ»․ Արսեն Բաբայան

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մայիսի 21-ին Հենրիկ Մարտիրոսյան օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, թե իբր ականատես է եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին սպասարկող մեքենաների երթևեկին, որտեղ իբր ԱԺ նախագահի մեքենաները չեն կանգնել կարմիր լույսի տակ և իբր ՃՈ մեքենայի ուղեկցությամբ բացվել է ճանապարհ։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաների մասին Հենրիկ Մարտիրոսյանի կողմից տարածված տեղեկությունն ամբողջությամբ սուտ է։ ՀՀ ԱԺ նախագահի անվտանգությունը բաղկացած է ոչ թե երեք, այլ երկու (հաճախ նաև մեկ) մեքենաներից։ Երևան քաղաքում ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները երբեք ՃՈ ուղեկցությամբ չեն երթևեկում։ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները մշտապես կանգնել են լուսացույցի կարմիր ազդանշանի առկայության ժամանակ։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին սպասարկող մեքենաների համար երբևէ ճանապարհ չի բացվել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031