«Դեռ կքննարկենք». Արա Բաբլոյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

Հայաստանում արտահերթ խորհդարանական ընտրությունների հարցը քննարկելի է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Դեռ կքննարկենք»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ պետ Արթուր Վանեցյանի` կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին հայտարարությանը, Ա.Բաբլոյանը նշեց. «Երբ որ կբացահայտվեն, տարբերությունները կարող ենք գնահատել»:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ասել էր, որ պետք է գտնեն լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ:

«Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»,- ասել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031