
«Ռոման» ուզում է Ալիսոնի համար «Ռեալից» ստանալ 100 մլն եվրո

Հռոմեական ակումբը թանկ է գնահատում իր դարպասապահ Ալիսոնին:
Վերջին ժամանակներում «ջալարոսների» բրազիլացի դարպասապահը վաստակել է իր դիրքի լավագույն խաղացողներից մեկի կարգավիճակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիսոնին մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»: Ակնհայտ է, որ դարպասապահին ստորագրելը էժան չի նստի մադրիդցիների վրա:
Ըստ Corriere dello sport-ի տեղեկության՝ «Ռոման» համաձայն կլինի բաց թողնել բրազիլացուն այլ ակումբ 100 մլն եվրոյից պակաս գնով:
«Ռեալից» բացի Ալիսոնին հետևում են նաև «Լիվերպուլում» և ՊՍԺ-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը