
Պաշտպանության նախարարը նախատե՞լ է ԿԳ նախարարին. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով` ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ավարտական քննությունները մեկ շաբաթով հետաձգելու որոշումը դժգոհություն է առաջացրել Պաշտպանության նախարարությունում: ԿԳ նախարարի միանձնյա որոշման արդյունքում, փաստորեն Պաշտպանության նախարարությունում խախտվել են զորակոչի ժամկետները, Կառավարության համապատասխան որոշումը, քանի որ բանակի համալրման խնդիր կա:
Aravot.am-ի տեղեկություններով Պաշտպանության նախարարդ Դավիթ Տոնոյանը նախատել է ԿԳ նախարարին, որովհետեւ ավարտական քննությունները սովորաբար պարտադիր համապատասխանեցվում են զորակոչի մեկնարկի հետ: Պաշտպանության նախարարի քննադատության մեջ շեշտադրվել է այն միտքը, թե այդ դեպքում ո՞վ է շուրջ տասը օր պահելու սահմանը: Խնդիրը քննարկվել է նաեւ կառավարության աշխատակազմում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: