Արթուր Վանեցյանն անդրադարձավ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու հնարավորությանը

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու հետ կապված ներկա դրությամբ հստակ դիրքորոշում չունի: «Քաղաքական որոշում պետք է կայացվի: Սահմանադրությամբ սահմանափակված է նախարարությունների թիվը, եթե ԱԱԾ-ն կամ ոստիկանությունն էլ դառնան նախարարություն, ապա պետք է սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել: Չեմ կարող ասել՝ պե՞տք է փոխել մեր կարգավիճակը: Կարծում եմ՝ հիմա էլ ենք արդյունավետ աշխատում»,- ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ համակարգը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել, բայց իր բովանդակությունը, էությունը չի փոխել: «Այս պահին դիրքորոշում չունեմ»,- ասաց ԱԱԾ տնօրենը, միաժամանակ հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է այնպես անել, որպեսզի ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու լինեն Ազգային ժողովին:

Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 10-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031