Արթուր Վանեցյանը Ֆելիքս Ցոլակյանի քայլը դավաճանություն չի համարում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու քայլը կուսակցության առջև դավաճանություն չի համարում: Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Վանեցյանն ընդգծեց, որ Ցոլակյանը, ով նախկինում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, իր քվեարկությամբ չի արտահայտել համակարգի դիրքորոշումը: «Դա իր անձնական կարծիքն էր: Ով ճանաչում է պարոն Ցոլակյանին՝ գիտի, որ նա շատ խորը մարդ է և ուշադրություն է դարձնում մարդկային հատկանիշներին: Նա պատգամավոր է ընտրվել ռեյտինգային համակարգով և քվեարկությամբ արտահայտել է իր դիրքորոշումը: Չեմ կարծում, որ նրա քայլը դավաճանություն է»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկության ժամանակ ԱԱԾ նակին տնօրեն, ներկայում ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ արտահայտվեց: Նա միակն էր, որը չենթարկվեց խմբակցության՝ դեմ քվեարկելու միասնական դիրքորոշմանը: Այդ օրը, սակայն, Փաշինյանը չընտվեց որպես ՀՀ վարչապետ: Մայիսի 8-ին տեղի ունեցավ ընտրության երկրորդ փուլը, որի արդյունքում 59 կողմ, 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031