Իրանի առաջին փոխնախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ի վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Ջահանգիրիի ուղերձում նշվում է, որ 2 պետությունների միջև հարաբերությունները մշտապես եղել են մտերիմ և բարեկամական:

«Ես լիովին համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք ականատեսը կլինենք հարաբերությունների և համագործակցության ընդլայման»,- ասել է Իրանի առաջին փոխնախագահը:

Նա հաջողություն է մաղթել Հայաստանի վարչապետին, ինչպես նաև բարորություն հայ ժողովրդին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031