Էրդողանը Նեթանյահուին մեղադրել է ապարտեիդի մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրել է ապարտեիդի քաղաքականություն և պաղեստինցիների նկատմամբ հանցագործություններ իրականացնելու մեջ:
«Նեթանյահուն հանդիսանում է ապարտեիդ իրականացնող պետության վարչապետ, որը 60 տարվա ընթացքում ՄԱԿ-ի բանաձևերի խախտմամբ օկուպացնում է անպաշտպան մարդկանց տարածքները: Նրա ձեռքին պաղեստինցիների արդյունն է, և նա չի կարող թաքցնել հանցագործությունները՝ հարձակվելով Թուրքիայի վրա: Ցանկանո՞ւմ եք մարդկություն սովորել. կարդացեք 10 պատվիրանները»,- թվիթերյան իր էջում գրել է Էրդողանը:
Ավելի վաղ պաշտոնական Անկարան ցանկություն է հայտնել, որպեսզի Իսրայելի դեսպանը լքի Թուրիքիայի տարածքը: