Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին մեղադրեց «Զիբիլիքսի» գործը կոծկելու մեջ

«Զիբիլիքսի» գործով բոլոր փաստերը ներկայացվել են դատախազություն, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է, ինչի դեմ գործն այժմ դատարանում է: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այսինքն` այդ հանցագործությունը, որ զանգվածային բնույթ է կրել Երևան քաղաքում, կոծկվել է»,- հայտարարեց Է.Մարուքյանը` ՀՀ գլխավոր դատախազին մեղադրելով հովանավորչության մեջ:

Ա.Դավթյանը հայտարարեց, որ «Զիբիլիքսի» գործով Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է նախաքննություն: Մարուքյանի խոսքերը` «կոռեկտ չէ կոծկել դեպքի հանգամանքները», Ա.Դավթյանն «անհիմն» մեղադրանք անվանեց:

Ըստ նրա` նախաքննության պրոցեսը կարելի է պատկերացնել անվերջանալի պրոցես, բայց պետք է նայել, թե իրականացված գործողությունները որքանով են անհրաժեշտ:

Նա կաևորեց ապահովելն անհրաժեշտ բոլոր իրավունքները և նշեց, որ Մարուքյանը կարողացել է բողոքարկել, ծանոթանալ ամբողջական նյութերին, իսկ մի քանի օր առաջ դատարանի որոշմամբ խախտում է հայտնաբերվել, որը վերացվել է:

Է.Մարուքյանը խորհուրդ տվեց «Զիբիլիքսի» բողոքը կարդալ. «Մարդիկ, որ ընտրակեղծարարությամբ են զբաղվել, պատասխանատվության չեն ենթարկվել: Դրա համար մենք ձեզ մեղադրում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս