Բաժիններ՝

Ով է մշակույթի նորանշանակ նախարարը. hraparak.am

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Արմեն Սարգսյանի հաստատմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:

Համացանցում նրա մասին քիչ տեղեկություններ կան։ Սակայն Hraparak.am-ին հաջողվել է պարզել, որ Լիլիթ Կամոյի Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, գերմաներենի մասնագետ, դասախոսում է Հայ-ռուսական (Սլավորական) համալսարանում։

2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել։

«Լինկդին» սոցցանցի իր էջից տեղեկանում ենք, որ ավարտել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։

Ութ տարի է `Հայաստանի Լիբերալ կուսակցության խորհրդի անդամ եւ երիտասարդական կազմակերպության ղեկավար է (2004-2012):

Հանդիսանում է ICNC ծրագրի դասախոս (2016-17):

Կենսագրություն

Ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երևանում: 1990-1999թթ. սովորել է Երևանի 195 միջն. դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում:

2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում: 2018թ.-ի փետրվարին զաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս