Բաժիններ՝

Բացվել է դինոզավրերի այգին

Երևան-Արտաշատ մայրուղու 1-ին կիլոմետրի վրա բացվել է Դինոզավրերի այգին՝ Դինոլենդը:

Այգում ցուցադրված են դինոզավրերի անիմացիոն նմուշներ մինչև 7 մետր հասակով: Անիմացիոն մոդելները շարժվում են, շնչում, թարթում, ձայներ հանում, անգամ ձու ածում։ Կա նաև մոդել, որին հեծած կարելի է զբոսնել Դինոլենդով: Այգում հնարավոր է տեսնել Ստեգոզավրից սկսած՝ մինչև ամենասարսափազդու հանրահայտ գիշատիչ Տիրանոզավրը:
Այգին նախատեսված է ընտանեկան ժամանցի, թեմատիկ ծննդյան տոներ նշելու, ինչպես նաև՝ դասարաններով այցելելու համար: 

168.am-ի հետ զրույցում դինոզավրերի այգու հիմնադիր Մարինա Գրիգորյանը նշում է, որ այգին յուրօրինակ ընտանեկան ժամանցի համար է նախատեսված:

«Գաղափարը ծնվել է նրանից, որ շատ-շատ երեխաներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դինոզավրերի հանդեպ: Տեսնելով և իմանալով, որ արտերկրում կան նմանատիպ այգիներ, մենք որոշեցինք, որ մեր հայ երեխաները նույնպես հնարավորություն ունենան այսպիսի այգիներ այցելել»:

Այգու հիմնադիրները Մարինա Գրիգորյանն ու իր ամուսինն են, ովքեր ավելի վաղ հիմնադրել էին «Փոքրիկ Էյնշտեյնի» գիտությունների ինտերակտիվ թանգարանը:

«Մեր նախորդ ու ներկա նախագիծը «Փոքրիկ Էյնշտեյնն» է, որը հիմնադրվել է 2014 թվականին: Սկսվել է ամեն ինչ շոու ծրագրերով, ինչից հետո մենք սկսել ենք արտադրել տնային հավաքածուներ, տնային լաբորատորիաներ: Իսկ 2016 թվականին հիմնադրվել է մեր ինտերակտիվ գիտական թանգարանը: Մենք փորձում ենք անել այնպիսի բաներ, որ կլինի յուօրինակ, նմանը չի ունենա Հայաստանում և հետաքրքիր կլինի երեխաների համար»,- ասաց Մ. Գրիգորյանը: 

Նա նաև նշում է, որ դինոզավրերի այգին հիմնելիս չեն կրկնօրինակել որևէ այգու:

«Մենք որևէ այգու չենք նմանակել: Մենք վերցրել ենք զուտ գաղափարը: Եթե աշխարհում կան նմանատիպ այգիներ, ապա ինչո՞ւ մենք էլ չունենանք»:

Այժմ այգում կա թվով 8 դինազավր: Բոլոր դինոզավրերն էլ շարժվում են, դրանցից մեկի վրա երեխաները կարող են նստել, իսկ մեկն էլ ձու է ածում, որը երեխաները կարող են վերցնել՝ որպես հուշանվեր:

Այգում ինտելեկտուալ խաղերի միջոցով երեխաները կարող են ծանոթանալ դինոզավրերի մասին պատմությունների, հասկանալ, թե ինչպես են գիտնականները պարզել, թե որ տեսակին է պատկանում տվյալ դինոզավրը, ինչպես նաև ինքնուրույն որոշել, թե արյդո՞ք տվյալ դինոզավրը գիշատիչ է:  

«Մենք արել ենք այնպես, որ հարմարավետ լինի մեր այցելուներին: Մենք ունենք դինոզավրերի զոնա, ունենք առանձին խաղային զոնա, որտեղ տարբեր տարիքի երեխաները կկարողանան գտնել իրենց հետաքրքրությունները, ունենք բացօթյա սրճարան, որտեղ ծնողները կարող են սուրճ կամ թեյ վայելել, մինչև երեխաները զբաղվում են: Ունենք նաև տաղավարներ, որտեղ անցկացնում ենք ծննդյան տոներ, դասարաններ ենք ընդունում: Երեխաների համար կազմակերպում ենք ակտիվ և, միևնույն ժամանակ, ինտելեկտուալ ժամանց: Ինտլեկտուալ մասը պայմանավորված է մեր թեմայով՝ դինոզավրերով:

Էքսկուրսիայի ժամանակ մենք ներկայացնում ենք դինազավրերին, հարցերի միջոցով անում ենք այնպես, որ երեխաները տրամաբանեն և հասկանան»,- նշում է Մարինե Գրիգորյանը:

ՁՈՒ ԱԾՈՂ ՍՏԵԳՈԶԱՎՐ ;)Սիրելի հետևորդներ, այգում կատարվում են բարեկարգման աշխատանքներ:Բացման օրը հայտնի լինելուն պես Ձեզ կտեղեկացնենք:

Gepostet von DINO CLUB am Montag, 9. April 2018

Բարի լույս!!!T-REX – ը սիրով սպասում է քեզ ;)Հետևեք մեզ նաև Ինստագրամումhttps://www.instagram.com/___dino_land/

Gepostet von DINO CLUB am Sonntag, 6. Mai 2018

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս