Բաժիններ՝

Պիկեի պատասխանը՝ Մադրիդին. «Բարսելոնայի» չեմպիոնական միջանցքը

Երեկ տեղի ունեցավ վերջին 10 տարիների առաջին Կլասիկոն, երբ թիմերից մեկը դաշտ էր դուրս գալիս նորընծա չեմպիոնի կարգավիճակով: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2008 թվականի մայիսին, երբ «Բարսելոնան» չեմպիոնական միջանցք կանգնեցրեց մադրիդցիների համար:

Երբ հայտնի դարձավ, որ կատալոնացիները կդառնան չեմպիոն, Զինեդին Զիդանը հայտարարեց, որ մադրիդցիները չեն կանգնեցնի չեմպիոնական միջանցք, քանի որ կատալոնացիները իրենք են խախտել այդ ավանդույթը:

«Ռեալին» դուր չէր եկել այն, որ 2017 թվականի դեկտեմբերին «Բարսելոնան» հրաժարվել էր չեմպոնական միջանցքով դիմավորել մադրիդցիներին այն ժամանակ, երբ նրանք հաղթել էին Աշխարհի ակումբային առաջնությունում: Կատալոնացիները նշում էին, որ իրենք չէին մասնակցել Աշխարհի ակումբային առաջությանը, հետևաբար՝ չէին կարող նման կերպ ողջունել չեմպիոններին:

Երեկ շատ թեժ խաղից հետո (2:2) կատալոնացիների ֆուտբոլիստ Ժերարդ Պիկեն վերցրեց բարձախոսը և ասաց ամբողջ մարզադաշտին.

«Մենք ընտանիք ենք: Նրանք չցանկացան մեզ համար միջանց կառուցել, դա կանենք մենք: Ես խնդրել եմ մեր մարզչական շտաբին անել դա: Այս միջանցքում մարդիկ են, ովքեր հոգ են տանում «Բարսելոնայի» մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս