Բաժիններ՝

«Բարսելոնան» պաշտոնապես խոսել է Գրիզմանի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Բարտումեուն խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության մասին:

«Անցած տարի ես հանդիպել եմ նրան, երբ արձակուրդում էի: Բայց ես հանդիպել եմ նաև այլ ֆուտբոլիստների հետ, Գրիզմանի հետ ես չեմ ճաշել:

Ես շփում ունեմ նրա ներկայացուցչի հետ, այնպես, ինչպես այլ ֆուտբոլիստների հետ: Անցած հոկտեմբերին մենք հանդիպել ենք: Բայց կարիք չկա այլ խոսակցություններ տարածել:

Մենք լավ հարաբերություններ ունենք մադրիդյան ակումբի հետ: Բայց մենք չենք կարող խոսել ֆուտբոլիստների մասին, ովքեր խաղում են այլ ակումբներում»,- RAC1-ի ռադիոեթերում նշել է Բարտումեուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031