Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանն իր հաղթանակը նվիրում է հայոց բանակին

Գյումրու Վարդանանց հրապարակում մայիսի 3-ին գյումրեցիները դիմավորեցին ըմբշամարտի եվրոպայի արդեն քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր և բոլոր գյումրեցիների անունից շնորհավորեց Օլիմպիական, Աշխարհի եռակի և Եվրոպայի արդեն քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին՝ հերթական փայլուն հաղթանակի կապակցությամբ: Քաղաքապետը նշեց, որ Գյումրին եղել և մնում է սպորտի մայրաքաղաք, ինչն ամեն անգամ մարզիկներն ապացուցում են իրենց հաղթանակներով:«Ուրախություն և հպարտություն ապրեցինք, որ հերթական անգամ գյումրեցի մարզիկի շնորհիվ հայկական եռագույնը բարձրացավ և հնչեց հիմնը: Սա ոչ միայն քաղաքի, այլ նաև ողջ հանրապետության անունն է բարձրացնում»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով Արթուրի հորն ու անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանին:

«Ես իմ հաղթանակը նվիրում եմ մեր բանակին ու մեր հերոս զինվորներին, որոնք սահմանում կանգնած մեր խաղաղություն են հսկում»,-լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Ալեքսանյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում էր Ռուսաստանի Կասպիսկի քաղաքում Հայաստանը ներկայացնում էին 7 մարզիկներ: Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ հին աշխարհի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարսեն Ասլանյանն առաջին անգամ մասնակցելով մեծահասակների Եվրոպայի առաջնության դարձավ բրոնզե մեդալակիր:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս