 
                        Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականը կգլխավորի մինչև Եվրո-2020-ի ավարտը
 
                                    Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի գլխավորել ազգային թիﬕ կազմը: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի ﬕնչև 2020 թվականը: Այսպիսով, 49-ամյա մասնագետը Ֆրանսիայի ընտրանու կազմը կգլխավորի ﬕնչ Եվրո-2020-ի ավարտը:
Դեշաﬓ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2012 թվականին: Նրա գլխավորությամբ եռագույնները դուրս են եկել Աշխարհի 2014 թվականի առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել էին Գերմանիային: Եվրո-2016-ում նրանք հասել էին ﬕնչև եզրափակիչ, սակայն լրացուցիչ ժամանակում պարտվել էին Պորտուգալիայի ազգային հավաքականին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        