
Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհին ծառն ընկել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 29-ին, ժամը 19:58-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհի մոտակա ծառն ընկել է ճանապարհին՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Գյուլագարակ հատվածի 7-րդ կմ-ին ծառն ընկել է շարժման մեջ գտնվող «Opel Vectra» մակնիշի 35 GZ 279 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա՝ ամբողջությամբ վնասելով տանիքը և մասամբ՝ դիմապակին:
Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք՝ դարձնելով ավտոճանապարհը ամբողջությամբ երթևեկելի: