
2018թ. ամենանորաձև զարդը

Անցնող տարում բոլորը խելքահան էին լինում չոկերների համար: Խելագարություն, որը սկսվեց մի քանի տարի առաջ և այն դեռ պահպանում է իր հավատարմ երկրպագուների բանակը: Բայց 2018 թվականը խոստանում է իր հետ բերել նոր միտում:
Այն նույնպես ծագումով 90-ականներից է և 20 տարի անց տեղի է ունենալու այդ զարդի վերածնունդը: Տիկնայք, ձեզ ենք ներկայացնում ոտքի համար նախատեսված շղթան: Բարձրակրունկ կոշիկների, սանդալների և կեդերի հետ, ինչպես կցանկանաք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը